17:34  ,  25 մարտի, 2020

Հավակնորդների մրցաշար․ 7-րդ տուրի պարտիաները՝ ուղիղ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Մարտի 25-ին տեղի են ունենում 7-րդ տուրի պարտիաները (ուղիղ):

Մրցաշարի միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի մրցակիցն է չինացի Վան Հաոն, հոլանդացի Անիշ Գիրին խաղում է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, չինացի Դին Լիրենը՝ ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի հետ։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում