17:10  ,  25 մարտի, 2020

«Բարսելոնայի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով, տեղեկացնում է Calciomercato-ն:

«Բարսելոնայում» դեմ չեն հրաժեշտ տալ 26-ամյա պաշտպանին, քանի որ ակումբի մարզչական շտաբը դժգոհ է Ումտիտիի մրցելույթներին:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման:

Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին՝ ֆրանսիական «Լիոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում