15:08  ,  25 մարտի, 2020

8 ֆուտբոլիստ, որոնք ամռանը կհեռանան «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի 8 ֆուտբոլիստի, տեղեկացնում է Diario Sport-ը:

«Բարսելոնան» տրանսֆերի կհանի բրազիլացի դարպասապահ Նուրբերտո Նետոյին, ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին, իսպանացի պաշտպան Կառլես Ալենյային, խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթին:

«Բարսելոնան» ֆուտբոլիստների վաճառքից ստացվելիք գումարով մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, 2 պաշտպան՝ կենտրոնական և ձախ եզրային, նաև 1 կիսապաշտպան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հաջորդ մրցաշրջանում ևս կշարունակի աշխատանքն Իսպանիայի չեմպիոնի կազմում և մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխությունների ենթարկել թիմի կազմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում