14:07  ,  25 մարտի, 2020

Պրեմյեր լիգայի 8 թիմ դեմ է, որ «Մանչեսթեր Սիթին» մասնակցի Չեմպիոնների լիգային

Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող 8 ակումբ կդիմի Լոզանի մարզական վճռաբեկ դատարանին (CAS), որպեսզի «Մանչեսթեր Սիթին» հնարավորություն չստանա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային, տեղեկացնում է Daily Mail-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը ժամանակավորապես դադարեցրել է ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկման քննությունը: 

Անգլիական ակումբները մտավախություն ունեն, որ մինչև դատարանի որոշումը «Մանչեսթեր Սիթիին» կարող է թույլատրվել մասնակցել Չեմպիոնների լիգային:

Հիշեցնենք, որ ֆինանսական արդար-խաղի կանոնները խախտելու պատճառով ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» առաջիկա 2 մրցաշրջաններում զրկել է եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Ակումբը տուգանվել է նաև 30 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում