13:30  ,  25 մարտի, 2020

Էդգար Բաբայան. Խոակին Կապարոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կարող է մեծ հաջողությունների հասնել

Հայաստանի հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Դանիայում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի մասին, նաև կիսվել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքների մասին:

ՖՈւՏԲՈԼ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

«Կարծում եմ, որ իրավիճակն ամենուր նույնն է: Դանիայում գրեթե ամեն ինչ փակ է, բացառությամբ սուպերմարկետների: Փորձում եմ վազքի և տարբեր վարժությունների միջոցով պահպանել մարզավիճակս»:

«ՀԱՎԱՏՈւՄ ԵՄ ՄԵՐ ՀԱՋՈՂՈւԹՅԱՆԸ»

«Խոակին Կապարոսը փորձառու մարզիչ է: Վստահ եմ, որ նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կարող է մեծ հաջողությունների հասնել: Մենք, իսկապես, նման մասնագետի կարիք ունեինք: Հայաստանի հավաքականն ի վիճակի է պայքարել 2022թ. աշխարհի առաջնության ուղեգրի համար: Սրանք պարզապես խոսքեր չեն: Ես հավատում եմ մեր հաջողությանը»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս