13:07  ,  25 մարտի, 2020

NBA-ը ծրագրում է 50 միլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների արհմիությունը 2 միլիոն դոլար են նվիրաբերել ԱՄՆ-ում և աշխարհում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:

Ասոցիացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ NBA Together նախաձեռնությունը նպատակ ունի 50 միլիոն դոլար հավաքել և հատկացնել COVID-19-ի դեմ պայքարին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար գումարներ են նվիրաբերել նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին, Խոսեպ Գվարդիոլան:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում