12:45  +04,  25 մարտի, 2020

UFC-ն Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտի անցկացման վայրի համար 4 տարբերակ է քննարկում

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը կարող է անցկացվել ԱՄՆ-ում, տեղեկացնում է MMAFighting-ը:

UFC նախագահ Դանա Ուայթը ցանկանում է մենամարտն անցկացնել Ֆլորիդայում: Քննարկվում է նաև Օրլանդոյում, Տամպում և Ջեկսոնվիլում մենամարտն անցկացնելու հնարավորությունը:

Ավելի վաղ Դանա Ուայթը հայտարարել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ հայտնել չի կարող:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Լաս Վեգասում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լաս Վեգասի իշխանություններն արգելեցին մենամարտի անցկացումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: