10:45  ,  25 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են՝ Պոգբան լուրջ պատճառ ունի թիմից չհեռանալու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկություն չի հայտնի փոխել ակումբային գրանցումը:

ESPN-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Եվրոպայում ոչ մի թիմ պատրաստ չէ Պոգբային վճարել այնքան աշխատավարձ, որքան 26-ամյա կիսապաշտպանը ստանում է «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պոլ Պոգբայի տեղափոխությամբ հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ Թուրինի «Յուվենտուսը», որտեղ Պոգբան հանդես է եկել 2012-2016 թվականներին:

Ավելի վաղ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան չէր բացառել, որ իր հաճախորդն ամռանը կարող է վերադառնալ «Յուվենտուս»:

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։ Հունվարին նա վիրահատվել է։ Անգլիայի առաջնությունը դադարեցվել է մինչեւ մայիս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում