12:13  ,  25 մարտի, 2020

Լուկակուն մարզչական արտոնագիր է ստացել

Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարն օգտագործել է ՈւԵՖԱ-ի կողմից անցկացվող օնլայն մարզչական դասընթացների մասնակցելու համար:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ Լուկակուի հետ մարզչական դասընթացների մասնակցել են նաև Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը և «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում