09:14  ,  25 մարտի, 2020

Մեսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին գումար է հատկացրել Իսպանիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ Մեսին 1 միլիոն եվրո է հատկացրել Hospital Clinic հիվանդանոցին, որը փորձում է ստեղծել կորոնավիրուսի դեմ դեղորայքը:

Մեսին գումար է հատկացրել նաև Արգենտինայում գտնվող մի քանի հիվանդանոցի:

Հավելենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 40 հազարը, իսկ զոհերի թիվը մոտենում է 3 հազարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում