00:48  ,  25 մարտի, 2020

Ռահիմ Ստերլինգ․ Ես սիրում եմ «Լիվերպուլը»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը խոստովանել է, որ շարունակում է ջերմ զգացմունքներ ունենալ իր նախկին ակումբ «Լիվերպուլի» նկատմամբ։

Ինստագրամում 25-ամյա ֆուտբոլիստին հարցրել են երբեւէ «Լիվերպուլ» վերադառնալու հավանականության մասին։

«Անկեղծ ասած, ես սիրում եմ «Լիվերպուլը»։ Ճիշտ հասկացեք, ակումբը միշտ կլինի իմ սրտում։ Այդ ակումբը շատ բան է արել իմ կարիերայում»,- պատասխանել է ֆուտբոլիստը։

Ստերլինգը «Լիվերպուլից» «Մանչեսթեր Սիթիի» է տեղափոխվել 2015թ․ ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում