20:44  ,  24 մարտի, 2020

Տոկիո-2020-ի անվանումը չի փոխվի

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անվանումը չի փոխվի։ Այդ մասին հայտնել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։ 2021 թվականին անցկացվելիք Խաղերը եւս կանվանվի «Տոկիո-2020», փոխանցում է ճապոնական NHK-ն։

«Օլիմպիական կրակն արդեն Ճապոնիայում է, եւ այն կդառնա կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշ»,- ասել է Յուրիկո Կոիկեն։

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկումներ ունենալուց հետո որոշում է ընդունել 1 տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը։

Այն նախատեսված էր 2020թ․ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս