16:52  ,  24 մարտի, 2020

ՄՕԿ-ը հաստատեց Օլիմպիական խաղերի հետաձգումը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկումներ ունենալուց հետո որոշում է ընդունել 1 տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը, տեղեկացնում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ավստրալիան և Կանադան հայտարարել էին, որ չեն մասնակցի Օլիմպիական խաղերին, եթե ՄՕԿ-ը որոշում չընդունի խաղերը հետաձգելու վերաբերյալ:

Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել էր նաև ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում