13:11  ,  24 մարտի, 2020

Յանա Եգորյան. Եթե վտանգված են մարդկային կյանքեր, ապա ի՞նչ Օլիմպիական խաղերի մասին է խոսքը

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ:

«Ամեն օր հակասական տեղեկություններ են հայտնվում: Նախ, խոսվեց այն մասին, որ խաղերը չեն հետաձգի, հետո հայտարարվեց, որ կհետաձգվեն 45 օրով, իսկ հիմա էլ ասում են, թե խաղերը տեղի կունենան 1 տարի անց: Սա արդար մոտեցում չէ մարզիկների նկատմամբ, մենք անորոշության մեջ ենք: 

Ես կցանկանայի, որ խաղերն անցկացվեն նախատեսված ժամանակին, սակայն եթե վտանգված են մարդկային կյանքեր, ապա ի՞նչ Օլիմպիական խաղերի մասին է խոսքը»,- Եգորյանի խոսքը փոխանցում է Комсомольская правда-ն:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության առաջին նախագահ, 78-ամյա Դիք Փաունդը հայտարարել էր, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում