21:17  ,  23 մարտի, 2020

Արթուր Դալալոյան․ Պետք չէ չեղարկել կամ բոյկոտել Օլիմպիական խաղերը

Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, Ռուսաստանի օլիմպիական հավաքականի թեկնածու Արթուր Դալալոյանը հորդորել է չբոյկոտել եւ չչեղարկել Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերը։

«Բոլորս պետք է առավելագույն ջանք գործադրենք, որպեսզի հաղթահարենք այս պանդեմիան, կանխենք կորոնավիրուսի տարածումը եւ վերադառնանք սովորական կյանքին՝ աշխատանքին եւ մրցումներին։

Չեղարկել կամ բոյկոտել պետք չէ։ Դա ճիշտ չէ, հարգանքի բացակայություն է մարզիկների եւ մեծ աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ։ Ճապոնիան շատ բան է արել, կառուցել է օլիմպիական կառույցներ»,- Արթուր Դալալոյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Ավստրալիան ու Կանադան պաշտոնապես հայտարարել են, որ չեն մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ հորդորելով հետաձգել։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում