20:10  ,  23 մարտի, 2020

«ՌԲ Լայպցիգի» մարզական տնօրեն․ Շատ ակումբներ ցանկանում են գնել Վերներին, բայց պանդեմիան կունենա ազդեցություն

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերների տրանսֆերն ամռանը կարող է տեղի չունենալ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

«Ակնհայտ է, որ շատ ակումբներ ցանկանում են ձեռք բերել Տիմո Վերներին նրա գերազանց մրցելույթների, գոլերի եւ գոլային փոխանցումների ֆոնին։

Բայց Անգլիայում հիմա նույն խնդիրներն են, ինչ Գերմանիայում։ Ներդրողները եւս ունեն տնտեսական խնդիրներ։ Ճգնաժամը գլոբալ ազդեցություն է թողնում։ Մենք չենք կարող ստույգ ասել, որ վեց ամիս հետո տրանսֆերային շուկայում կլինեն նույն գները։ Ամեն ինչ հնարավոր է։ Չգիտենք, թե ինչպես կզարգանա տրանսֆերային շուկան, ամեն ինչ մշուշոտ է»,- «ՌԲ Լայպցիգի» մարզական տնօրեն Մարկուս Կրեշեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

24-ամյա հարձակվողին գնելու ցանկություն ունեն «Բավարիան», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում