Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը երկրում անորոշ ժամանակով դադարեցրել է բոլոր ֆուտբոլային առաջնությունները, տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային առաջնությունները կվերսկսվեն միայն Իսպանիայի կառավարության որոշմամբ՝ երկրում կորոնավիրուսի հաղթահարումից հետո:
Ավելի վաղ Լա Լիգան և մյուս ֆուտբոլային առաջնությունները դադարեցվել էին 2 շաբաթով:
Հավելենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով դադարեցված են նաև Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ֆուտբոլային առաջնությունները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում