18:11  ,  23 մարտի, 2020

Ֆրանսիայի առաջնությունը հունիսից շուտ չի վերսկսվի

Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի նախագահ Բեռնար Կայացոն նշել է, երբ է սպասվում Ֆրանսիայի առաջնության վերսկսումը:

«Այն, որ մրցաշրջանը պետք է շարունակվի, միանշանակ է: Հարկ եղած դեպքում պետք է ֆուտբոլ խաղալ նաև հունիսին, հուլիսին և օգոստոսին, իսկ հետո առանց հանգստանալու սկսել հաջորդ մրցաշրջանը:

Կարծում եմ՝ ապրիլին և մայիսին համավարակը չի նահանջի: Իրատեսական է մրցաշրջանը վերսկսել հունիսին»,- Կայացոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում