11:16  ,  23 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով NBA-ը կարող է 1 միլիարդ դոլար կորցնել

Բասկետբոլի ազգային լիգան (NBA) կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է լուրջ ֆինանսական կորուստներ ունենալ, տեղեկացնում է The Washington Post-ը:

Եթե NBA-ի առաջնությունը չվերսկսվի, ապա առաջնությունը շուրջ 1 միլիարդ դոլար կկորցնի:

NBA-ի մրցաշրջանը դադարեցվել է մեկ ամսով, սակայն մեծ է հավանականությունը, որը առաջնությունը հունիսից շուտ չի վերսկսվի։ Ասոցիացիայի ակումբներից կորոնավիրուսով վարակված բասկետբոլիստներ կան «Յուտայում», «Դետրոյթում» եւ «Բրուքլինում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բասկետբոլի ազգային լիգան (NBA) իր վարկային գիծը 650 միլիոնից հասցրել է 1,2 միլիարդ դոլարի, որպեսզի կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում մեծացնի ֆինանսական հոսքը եւ լուծի ակումբների հնարավոր խնդիրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում