19:28  ,  22 մարտի, 2020

Լինգարդն ու Պերեյրան կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Ջեսի Լինգարդն ու Անդրեաս Պերեյրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանան անգլիական ակումբից, հաղորդում է The Sun-ը։

Երկու ֆուտբոլիստներն էլ տեղ չունեն մանչեսթերյան թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի ծրագրերում։

27-ամյա Լինգարդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 35 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերը գնահատվում է 22 միլիոն եվրո։

24-ամյա Պերեյրան 37 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում