17:12  ,  21 մարտի, 2020

Տոկիո-2020-ը կհետաձգվի՞. Բուքմեյքերների կանխատեսումը

Բուքմեյքերական ընկերությունների փորձագետները վստահ են, որ ամռանն անցկացվելիք Տոկիոյի Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կհետաձգվեն:

Խաղերը նախատեսված ժամանակին անցկացնելու հնարավորությունը բուքմեյքերները գնահատել են 4.80 գործակցով, իսկ հետաձգումը՝ 1.15:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը նախատեսված են անցկացնել հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

Ավելի վաղ խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վստահեցրել էր, որ 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեն հետաձգվելու կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս