13:04  ,  21 մարտի, 2020

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է

Մայիսին Սլովենիայում տեղի ունենալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել է, հայտնում է Շախմատի եվրոպական ասոցիացիայի (ECU) մամուլի ծառայությունը:

Եվրոպայի բաց առաջնությունը նախատեսված էր անցկացնել մայիսի 17-ից 30-ը Սլովենիայի Պոդչետրտեկե քաղաքում: Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 8-ից 21-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայում հետաձգվել են գրեթե բոլոր մարզական միջոցառումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English