00:06  ,  21 մարտի, 2020

Գերմանիայի առաջնության փետրվարի լավագույն ֆուտբոլիստը

Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Փետրվարին Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայում մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բունդեսլիգայի փետրվարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով