12:11  +04,  20 մարտի, 2020

«Լոս Անջելես Լեյքերսի» 2 բասկետբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի երկու խաղացողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է ESPN-ը։ Վարակվածների անունները չեն նշվում։

«Լեյքերսի» 17 խաղացողներից 14-ը թեստ է հանձնել։ 3 խաղացող ավելի վաղ թույլտվություն էր ստացել լքել քաղաքը։ Ակումբից հայտնել են, որ վարակվածների մոտ որեւէ ախտանիշ չկա։

«Լեյքերսում» որոշել էին թեստ հանձնել, երբ հայտնի դարձավ, որ «Բրուքլինի» չորս խաղացող վարակված է կորոնավիրուսով։ Թիմերը հանդիպել էին մարտի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս