10:44  ,  20 մարտի, 2020

Իտալական թիմերը ցանկանում են մարզումները վերսկսել ապրիլից

Իտալիայի առաջնությունը ներկայացնող թիմերը մտադիր են մարզումները վերսկսել ապրիլի սկզբից, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Մարտի 19-ին իտալական թիմերի ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել Իտալիայի առողջապահական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և որոշել են ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում նշանակել իրենց թիմերի առաջին մարզումները:

Նշվում է, որ ապրիլի 3-ից ֆուտբոլիստները կսկսեն մարզվել անհատական ծրագրով, իսկ ապրիլի 14-ից՝ ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում