10:16  ,  20 մարտի, 2020

Էրլինգ Հոլանդը՝ Բունդեսլիգայի փետրվարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

19-ամյա Հոլանդը քվեարկության արդյունքում առաջ է անցել «Լայպցիգի» կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուից և «Քյոլնի» պաշտպան Իսմայիլ Յակոբսից:

Հիշեցնենք, որ փետրվարին Հոլանդը Բունդեսլիգայում մասնակցել է 5 հանդիպման, խփել 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում