00:09  ,  20 մարտի, 2020

Մոնակոյի Մեծ մրցանակը 1955-ից հետո առաջին անգամ չի անցկացվի

Ֆորմուլա-1-ը հայտարարել է այս տարի Մոնակոյի Մեծ մրցանակը չեղարկելու մասին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Ավելի վաղ Ֆորմուլա-1-ը հայտնել էր, որ Հոլանդիայի, Իսպանիայի եւ Մոնակոյի փուլերը հետաձգվել են, սակայն Մոնակոյի ավտոմոբիլային ակումբը հայտնել է, որ չի կարողանա այս տարի անցկացնել Մոնակոյի Մեծ մրցանակը, քանի որ այս պանդեմիայի պայմաններում չի կարողանա ներգրավել 1500 կամավորների, առանց որոնց ավտոարշավի կազմակերպումը հնարավոր չէ։

Մոնակոյի Մեծ մրցանակը Ֆորմուլա-1-ի օրացույցում է 1950 թվականից։ 1951, 1953 եւ 1954 թվականներին չի անցկացվել, իսկ 1955-ից անփոփոխ եղել է օրացույցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում