20:40  ,  19 մարտի, 2020

Ֆորմուլա-1․ Հոլանդիայի, Իսպանիայի եւ Մոնակոյի փուլերը հետաձգվել են

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Հոլանդիայի, Իսպանիայի եւ Մոնակոյի փուլերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են։ Դրանք նախատեսված էին մայիսին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հետաձգվել էին առաջին երեք փուլերը։ Ավստրալիայի Մեծ մրցանակը պետք է անցկացվեր մարտի 13-ից 15-ը։ Բահրեյնի փուլը նախատեսված էր մարտի 20-22-ը, Վիետնամի փուլի՝ ապրիլի 3-5-ը, Չինաստանի փուլը՝ ապրիլի 17-19-ը։

Հնարավոր է՝ առաջնության մեկնարկը կտրվի հունիսի 5-ին Բաքվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում