15:58  +04,  7 սեպտեմբերի, 2012

Հենրիխ Ստերենսկին 5 միլիոն դոլար կվճարի անչափահասի նկատմամբ ոտնձգության համար

Խորհրդային գեղասահորդ Հենրիխ Ստերենսկին 5 միլիոն դոլար կվճարի անչափահասի նկատմամբ ոտնձգության համար: Ստերենսկին ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում: Նա մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգության մեջ անչափահաս մարզուհու նկատմամբ, ում նա նախապատրաստում էր մրցումների: Աղջկա ծնողների հայցադիմումի մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2011թ. հուլիսին: Աղջկա խոսքով, Ստերենսկին ավելի քան 500 կարճ հաղորդագրություն է ուղարկել նրան սիրո խոստովանություններով:

Արդյունքում աղջիկը ստիպված է եղել թողնել սպորտը եւ պահանջում է 5 միլիոն դոլար փոխհատուցում, հայտնում է Sfgate.com-ը:

Հենրիխ Ստերենսկին ծնվել 1962-ին Մոսկավայում, իսկ այժմ ապրում է ԱՄՆ-ում: Նա 1988թ. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ