17:44  ,  19 մարտի, 2020

Անգլիայի առաջնության վերսկսումը հետաձգվեց մինչեւ մայիս

Անգլիայի ֆուտբոլային Պրեմյեր լիգան պաշտոնական կայքում հայտնել է, որ առաջնության հանդիպումները մայիսից շուտ չեն վերսկսվի։

«Ֆուտբոլային ասոցացիայի կանոնները ենթադրում են, որ մրցաշրջանը չի կարող ավարտվել հունիսի 1-ից ուշ։

Սակայն լիգայի ղեկավարությունը որոշել է երկարաձգել այդ ժամկետը։ Նաեւ որոշել ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները ապրիլի 30-ից շուտ հանդիպում չեն անցկացնի»,- ասվում է հայտարարությունում։

Ֆուտբոլային լիգաների մրցաշրջանը դադարեցված է կորոնովիրուսի պանդեմիայի պատճառով։ Նախատեսված էր Անգլիայի առաջնությունը վերսկսել ապրիլի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով