10:15  ,  19 մարտի, 2020

Եվրո-2020-ը և Ամերիկայի գավաթ-2020-ը հետաձգվեցին (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է 2020 թվականի ամռանը տեղի ունենալիք 2 խոշոր ֆուտբոլային մրցաշարերի հետաձգմանը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՈւԵՖԱ-ն և Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան մարտի 17-ին որոշում ընդունեցին մրցաշարերն անցկացնել 1 տարի ուշ՝ 2021 թվականի ամռանը:

Եվրո-2020-ը նախատեսված էր այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքներում, իսկ Ամերիկայի գավաթը՝ հունիսի 12-ից հուլիսի 12-ն Արգենտինայում և Կոլումբիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով