22:41  ,  18 մարտի, 2020

ՊՍԺ-ն թիմի ֆուտբոլիստներին թույլ է տվել լքել Ֆրանսիան

Փարիզի ՊՍԺ-ի ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին թույլատրել է հեռանալ Ֆրանսիայից, տեղեկացնում է L'Equipe-ն:

ՊՍԺ-ում կարծում են, որ Ֆրանսիայից դուրս թիմի ֆուտբոլիստներն ավելի պաշտպանված կլինեն կորոնավիրուսից, որը շարունակվում է տարածվել Եվրոպայում:

Նշվում է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Տիագո Սիլվան ու Նեյմարն արդեն մեկնել են հայրենիք և Ֆրանսիա կվերադառնան այն ժամանակ, երբ ՊՍԺ-ն վերսկսելու լինի մարզումները:

Ֆրանսիական մարզական պարբերականների տեղեկություններով՝ Ֆրանսիայի առաջնությունը կվերսկսվի ապրիլի 15-ից ոչ շուտ:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ն առաջատար է և 12 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով