14:15  ,  18 մարտի, 2020

NBA-ը ակումբների համար 1,2 միլիարդ դոլարի վարկային գիծ է բացել

Բասկետբոլի ազգային լիգան (NBA) իր վարկային գիծը 650 միլիոնից հասցրել է 1,2 միլիարդ դոլարի, որպեսզի կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում մեծացնի ֆինանսական հոսքը եւ լուծի ակումբների հնարավոր խնդիրները, հաղորդում է ESPN-ը։

NBA-ի մրցաշրջանը դադարեցվել է մեկ ամսով, սակայն մեծ է հավանականությունը, որը առաջնությունը հունիսից շուտ չի վերսկսվի։

Ասոցիացիայի ակումբներից կորոնավիրուսով վարակված բասկետբոլիստներ կան «Յուտայում», «Դետրոյթում» եւ «Բրուքլինում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում