Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
«Դե ինչ ընկերներ, ինչպես ամբողջ աշխարհը, այդպես էլ մենք՝ մարզիկներս, կարանտինի մեջ ենք: Մարզասրահները փակ են, մրցաշարերը՝ հետաձգված, սակայն աշխատանքը դադարեցնելու մասին մենք անգամ չենք էլ լսել: Այնպես որ միացնում ենք տնային ռեժիմը»,- գրել է Եգորյանը:
Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում հետաձգվել են գրեթե բոլոր մարզական մրցաշարերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում