16:33  ,  17 մարտի, 2020

Եվրո-2020-ը կանցկացվի 2021 թվականին

ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին տեղի ունեցած կազմակերպության անդամ երկրների ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսում որոշել է Եվրո-2020-ը հետաձգել եւ անցկացնել 2021թ․ հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Այդ մասին հաղորդում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական թվիթերյան էջը։ ՈւԵՖԱ-ն որոշման մասին դեռ չի հայտնել։

Հետաձգման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է, եւ դրա հետեւանքով ազգային առաջնությունների եւ եվրագավաթային մրցաշարերի անժամկետ դադարեցումը։

Եվրո-2020-ը նախատեսված էր այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով