15:44  ,  17 մարտի, 2020

Ռուսաստանի առաջնությունները դադարեցվեցին մինչեւ ապրիլի 10-ը

Ռուսաստանի Պրեմյեր լիգան որոշել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցնել առաջնությունը մինչեւ ապրիլի 10-ը, հաղորդում է championat.com-ը։

22 տուրից հետո 50 միավորով առաջատարը Սանտ Պետերբուրգի «Զենիթն» է։

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն էլ որոշել է մինչեւ ապրիլը 10-ը դադարեցնել Ֆուտբոլի ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) եւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (երկրորդ դիվիզիոն) առաջնությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում