13:10  ,  17 մարտի, 2020

Հայտնի ճապոնացի գեղասահորդը մահացել է 30 տարեկանում

Ճապոնիան ներկայացրած հայտնի ամերիկացի գեղասահորդ Կրիս Ռիդը մահացել է սրտի կաթվածից, հաղորդում է Yahoo Sport-ը։

2010թ․ Վանկուվերի, 2014թ․ Սոչիի եւ 2018թ․ Պհենչանի Օլիմպիական խաղերի մասնակիցը 30 տարեկան էր։

Ճապոնիայի 10-ակի չեմպիոն այդ երկրի հավաքականում դարձել է աշխարհի կրկնակի թիմային չեմպիոն։

Կրիս Ռիդը 2018 թվականից հանդես չէր գալիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում