00:28  +04,  17 մարտի, 2020

Լոնդոն. Գուրգեն Մադոյանը պարտվեց մեկնարկում

Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Թուրքիան ներկայացնող Նեչատ Էկինչի հետ:

Գուրգեն Մադոյանը միավորների տարբերությամբ պարտություն կրեց և չի շարունակի պայքարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դեռևս միակ օլիմպիական ուղեգիրը նվաճել է Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որը միավորների առավելությամբ հաղթանակ է տարել Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մրցումային երրորդ օրվա մենամարտերից հետո վարկանիշային մրցաշարը դադարեցվելու է և շարունակվելու է մայիսից ոչ շուտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս