23:26  ,  16 մարտի, 2020

Լոնդոն. Արթուր Բազեյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Բուցենկոյի հետ:

Արթուր Բազեյանը միավորների տարբերությամբ պարտություն կրեց և հնարավորություն չի ունենա պայքարել օլիմպիական ուղեգրի համար:

Մեկնարկային մենամարտում Արթուր Բազեյանը Լեհաստանը ներկայացնող Մացեյ Յոզվիկի նկատմամբ առավելության էր հասել մրցավարների միաձայն որոշմամբ (30:27, 30:26, 30:27, 30:27, 30:26):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դեռևս միակ օլիմպիական ուղեգիրը նվաճել է Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որը միավորների առավելությամբ հաղթանակ է տարել Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մրցումային երրորդ օրվա մենամարտերից հետո վարկանիշային մրցաշարը դադարեցվելու է և շարունակվելու է մայիսից ոչ շուտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս