16:38  ,  16 մարտի, 2020

Պրեմյեր լիգա․ Բրունու Ֆերնանդեշը՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մարկոս Ալոնսոն («Չելսի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերտոն»), Մեթ Դոհերթին («Վուլվերհեմփթոն») եւ Նիկ Փոուփը («Բարնլի»)։

Փետրվարին Բրունու Ֆերնանդեշը մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ հանդիպումներում տարել է 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտել ոչ ոքի։ Ֆերնանդեշը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգից»։ Փետրվարը նրա համար առաջին ամիսն էր Անգլիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում