01:44  ,  16 մարտի, 2020

Լոնդոն․ Նարեկ Մանասյանը նույնպես հաղթեց մեկնարկում

Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով:

Նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Հունգարիան ներկայացնող Ադամ Համորիին (29:28, 29:28, 29:28, 29:28, 29:28):

Նարեկ Մանասյանի հաջորդ մրցակիցը կլինի Եվրոպայի փոխչեմպիոն, անգլիացի Քլարկ Չիավոնը։

Հիշեցնենք, որ Լոնդոնում Հայաստանի հավաքականից հաղթանակներով են մեկնարկել նաեւ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։

Մարտի 16-ին ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը(51 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Գուրգեն Մադոյանը (69կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում