11:17  ,  15 մարտի, 2020

«Բարսելոնան» համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ

«Բարսելոնան» համաձայնության է հասել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ եւ ամռանը ձեռք կբերի նրա տրանսֆերը, հաղորդում է Daily Star-ը։

Կատալոնական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 65 միլիոն եվրո։ Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաեւ 2019թ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվեկ 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում