23:35  ,  14 մարտի, 2020

Լոնդոն․ Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում (ֆոտո)

Լոնդոնում մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը։

Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Նա մենամարտեց Լեհաստանը ներկայացնող Մացեյ Յոզվիկի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (30:27, 30:26, 30:27, 30:27, 30:26):

Տղամարդկանց պայքարում հանդես են գալու նաեւ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ),  Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Կանանց պայքարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ. 51կգ՝ Անուշ Գրիգորյան եւ 69 կգ՝ Անի Հովսեփյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում