20:53  ,  14 մարտի, 2020

Բրազիլացի Մալկոմն առաջին գոլն է խփել «Զենիթում»

Անցած ամռանը «Բարսելոնայից» «Զենիթ» տեղափոխված բրազիլացի հարձակվող Մալկոմն առաջին գոլն է խփել պետերբուրգյան ակումբում։

Վնասվածքների պատճառով մրցաշրջանի կեսը բաց թողած 23-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը Եկատերինբուրգի «Ուրալի» դեմ եւ աչքի ընկել 27-րդ րոպեին։

«Զենիթը» հաղթել է 7։1 հաշվով։

Հեթ տրիկի հեղինակ է դարձել իրանցի հարձակվող Սերդար Ազմունը, դուբլի հեղինակ՝ ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Ձյուբան։

«Զենիթը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մալկոմը նախորդ անգամ գոլ էր խփել 2019թ․ ապրիլին «Բարսելոնայի» կազմում «Վիլյառեալին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում