18:43  ,  14 մարտի, 2020

5-ակի օլիմպիական չեմպիոնը կարիերայի վերջին մեկնարկն ավարտեց հաղթանակով

Բիաթլոնի հնգակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների 13-ակի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի գավաթակիր Մարտեն Ֆուրկադը հաղթանակով ավարտեց կարիերայի վերջին մրցումը։

Ֆրանսիացի մարզիկը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի Կոնտիոլահտի քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլի հետապնդումով մրցավազքը կլինի վերջինն իր համար։ 31-ամյա մարզիկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում