15:30  ,  14 մարտի, 2020

Ա Սերիայի ևս 2 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Իտալական «Ֆիորենտինայի» ևս 2 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստ դրական պատասխան է տվել, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Կորոնավիրուսով վարկվել են արգենտինացի պաշտպան Խերման Պեսելան և իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնը:

Ավելի վաղ «Ֆիորենտինան» հայտարարել էր թիմի սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին:

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 5198-ի: Վիրուսի պատճառով մահացել է 439 մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով