14:53  ,  14 մարտի, 2020

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն արտահերթ ժողով է հրավիրել քննարկելու համար կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլային առաջնությունները հետաձգելու ժամկետը:

Երկրի առողջապահական գերատեսչությունների հետ քննարկումներից հետո  Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հույս է հայտնել առաջնությունները վերսկսել ապրիլի վերջին: 

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 5198-ի: Վիրուսի պատճառով մահացել է 439 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ա Սերիայի ղեկավարությունը նպատակահարմար է գտնում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված դադարից հետո մրցաշարի հանդիպումներն անցկացնել ամեն երեք օրը մեկ: Եթե մրցաշարը վերսկսվի ապրիլին, ապա վերջին տուրի հանդիպումը հնարավոր կլինի անցկացնել հունիսի վերջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով