13:16  ,  14 մարտի, 2020

Բուքմեյքերները վստահ են, որ Եվրո-2020-ը կհետաձգվի

Բուքմեյքերական ընկերությունները սկսել են խաղադրույքներ ընդունել կապված կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետաձգման հնարավորության հետ:

Եվրո-2020-ի հետաձգումը գնահատվել է 1.15 գործակցով: Առաջնությունը նախատեսված ժամանակին անցկացնելու գործակիցը կազմում է 4.50:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում:

Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին տեղի ունենալիք կազմակերպության ղեկավար կազմի արտահերթ ժողովից հետո կհայտարարի Եվրո-2020-ը 1 տարով հետաձգելու մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային պանդեմիա: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 139 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս