10:51  ,  14 մարտի, 2020

Արամ Ավագյանը 10-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Կիսաթեթև քաշային կարգում WBC International Silver վարկածով չեմպիոն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ԱՄՆ-ի Հինքլեյ քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական հաղթանակն է տարել:

Արամ Ավագյանը մրցավարների որոշմամբ 77:74, 76:74, 75:75 հաշվով հաղթանակ է տարել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դագուվերտո Ագուերոյի նկատմամբ: 

Այս հաղթանակն Արամ Ավագյանի համար 10-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում: Ավագյանի մրցակից Դագուվերտո Ագուերոն կրեց իր կարիերայի առաջին պարտությունը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Արամ Ավագյանը նախորդ մենամարտն անցկացրել էր նախորդ տարվա մայիսին՝ ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ պայքարում պաշտպանելով կիսաթեթեւ քաշային կարգում WBC International Silver գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում