23:18  ,  13 մարտի, 2020

Պրեմյեր լիգայի թիմերը կարող են հրաժարվել մրցաշրջանի վերսկսումից

Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբները կորոնավիրուսի տարածման հետ կապված հայտարարված դադարից հետո, հնարավոր է, դեմ լինեն մրցաշրջանի վերսկսմանը, հայտնում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբների ղեկավարները նշել են, որ եթե հետաձգված հանդիպումներն անցկացվեն ամռանը, ապա խնդիրներ կառաջանան այն ֆուտբոլիստների հետ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգան մարտի 13-ին պաշտոնապես հայտարարեց մրցաշարի հանդիպումները մինչև ապրիլի 4-ը հետաձգելու մասին:

ՈւԵՖԱ-ն եւս դադարեցրել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումները։ Դադարեցված են նաեւ Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում